Լրահոս
Օրվա լրահոսը

Կը փայլի հոգին

Փետրվար 01,2012 17:23

Հրապարակված նյութի հեղինակը մասնակցում է մրցույթի: Հրապարակումները, որոնք փետրվար  ամսվա ընթացքում կունենան 2000-ից ավելի ընթերցող, կարժանան մրցանակի խմբագրության կողմից:

 

Հին ես դու, շատ հին: Այնքան հին, որքան` ես եմ. Մենք երկուսով էլ հին ենք:

Խնդրում եմ քեզ, մի՜ աշխատիր ինձ հետ, այլ պարզապես խաղա: Մի պաշտիր ինձ, իբրև քո հավատարիմ վաղեմի բարեկամի: Ես ցանկանում եմ, որ դիպչես ինձ քո հին մանկական մատներով` ինչպես բարի անցյալում: Ինչու՞ չես թողնում, որ տղադ խզբզի ինձնով արև, ծառ, ծաղիկ, քեզ, կնոջդ ու իրեն: Ես մանկական անմեղ ձեռքերի կարիք ունեմ:
Մի ստիպիր ինձ դառնալ հավերժություն: Ես թանգարաններ չեմ սիրում:
Ես ծնվել եմ երջանիկ աստղի տակ, որ հայտնվել եմ քո ձեռքերում,այլ ոչ թե ինչ-որ սիրողական վրձնամանում: Քեզ հետ ես հավատում եմ հրաշքների: Եկ նկարենք անհատակ, անսահման, շնչող ծովեր: Ինձ ձանձրացրել է բնորդուհիներիդ միապաղաղ հայացքները: Եկ արարենք աստղեր, ամպեր, երկինք, արև: Մարդիկ հոգնել են քաղաքի կտուրներից: Իսկ դու նկարում ես մահ: Հին ենք մենք իսկապես, սակայն սերն ավելի հին է: Մարդիկ սեր են փնտրում: Եկ նրանց տանք սեր:
Դու երկար խորհեցիր: Դու նորից դիպչում ես ինձ մեծի ձեռքերով: Քո անդադար հոգոցներն ու ջղային շարժումներն ինձ դարձնում են կաղնու պես ծեր, և չորացած ներկի պես անպետքական:
Արդեն ուշ գիշեր է: Փակիր հոգնած աչքերդ, ով մարդ: Գուցե այդ ժամ կյանքիդ ողջ հոգսը թոթափես: Դատարկիր սրտիդ ծանրությունը, չէ՞որ սիրտդ էլ է մարդ: Բավ է դու խորհես աշխարհի մասին: Գեթ մի պահ մանուկ դարձիր: Խաղա բոլոր խաղերդ` մանկական, խնդա ու լա մանկան պես:

 

Ադոնիս Ադոնիուս

«Առավոտ երիտասարդականի» «ՈւԽ» բաժինը ոչ մի կապ չունի համալսարանական ուսանողական խորհուրդների հետ, «Ուսանողի խոսք» բաժինն է, որտեղ մեր լսարանը հնարավորություն ունի արտահայտվելու իրեն մտահոգով հարցերի շուրջ: Այստեղ կարող եք սիրել, դժգոհել, չարանալ, բարիանալ, կարեկցել, օգնել, շնորհակալ լինել եւ այլն…

Սպասում ենք Ձեր խոսքին` «Առավոտ երիտասարդական» ([email protected])

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829