Լրահոս
Օրվա լրահոսը

Պետեկամուտների կոմիտեն հրապարակեց խոշոր հարկատուների ցուցակը

Փետրվար 02,2012 20:41

Այսօր Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2011 թվականի հունվարից դեկտեմբեր ամիսներին առաջին 1000 խոշոր հարկ վճարողների եւ նրանց կողմից վճարված հարկերի եւ տուրքերի մեծությունների ցանկը:

Ցանկը գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը 2010-ին այդ ցուցակում ընդամենը 5-րդն էր: 2011-ի ընթացքում ԶՊՄԿ-ն վճարել է 29 մլրդ 778 մլն դրամի հարկ, իսկ 2010 թվականին վճարել էր 12 մլրդ 603 մլն դրամ:

Երկրորդ տեղում Հայռուսգազարդն է, որը 2010-ի հարկատուների առաջատարն էր: Հայռուսգազարդը նախորդ տարվա ընթացքում վճարել է 21 մլրդ 780 մլրդ դրամի հարկ: Ճիշտ է, ցուցակում Հայռուսագազարդը մեկ աստիճանով իջել է, սակայն վճարել է ավելի շատ հարկեր քան 2010-ին, երբ վճարել էր ընդամենը 16 մլրդ 503 մլն դրամ:

Երրորդ պատվավոր հորիզոնականում Ղ-տելեկոմն է` իր վճարած 17 751, 6 հարկով: Այս ընկերությունը, որը մեզ հայտնի է որպես ՎիվաՍելլ-ՄՏՍ, 2010-ին վճարել էր 13 մլրդ 627 մլն դրամ, եւ զբաղեցրել էր 4-րդ տեղը:

Ցուցակում չորրորդը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Ալեքս-Գրիգ» ընկերությունն է` իր վճարած 17 մլրդ 715 մլն դրամ հարկերով: «Ալեքսգրիգը» մեկ տարի առաջ ցուցակում 2-րդն էր, սակայն վճարած հարկերը կազմում էին 16 մլրդ դրամ: Խոշոր հարկատուների գլխավոր հնգյակը եզրափակում է Արմենիա թելոֆոն քոմփանին` «Արմենթելը», որը 2010-ի համեմատ իր դիրքերը զիջել է երկու աստիճանով, այն ժամանակ 3-րդն էր: Ընդ որում, «Արմենթելը» ոչ միայն ցուցակում զբաղեցրած տեղով է նահանջ արձանագրել, այլեւ` վճարած հարկերով: Եթե 2010-ին վճարել էր 14 մլրդ 844 մլն դրամ հարկ, ապա 2011–ին` ընդամենը 12 մլրդ 594 միլիոն դրամ:

Ցուցակին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829