Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ ներկայացուցիչ. «Հեռու մնացեք այնպիսի քայլերից, որոնք նոր պառակտումներ ու նոր բեւեռացումներ կարող են բերել»

Փետրվար 06,2012 21:47

ՀԱԿ անդամ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի հայտարարության վերաբերյալ, թե ԲՀԿ-ն Արթուր Բաղդասարյանի սինդրոմն է օգտագործում ու «ընդդիմության խաղեր է տալիս» այսօր Aravot.am-ը մեկնաբանություն ստացավ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանից. «Չեմ մեկնաբանելու ՀԱԿ-ի դիտարկումները, մենք քաղաքական դաշտում մրցակիցներ ենք ու մեր մրցակցի դիտարկումները ոչ հաստատելու ոչ էլ հերքելու եմ: Մենք մեր մղումների մեջ անկեղծ ենք, մեր դիրքորոշումները ոչ միայն քաղաքականապես, այլեւ գիտականորեն հիմնավորված են, ու չենք վախենում դրանք առաջ քաշելուց»:

Պարոն Սաֆարյանից նաեւ հետաքրքրվեցինք առաջիկայում ԲՀԿ-ն կմասնակցի՞ քաղաքական ուժերի միջեւ փոխհրաձգությանը, ինչը վերջերս կանխատեսել էր ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Հիշեցնենք նա ասել էր, որ նախընտրական շրջանում քաղաքական ուժերի միջեւ հնարավոր է որոշակի փոխհրաձգություններ տեղի ունենան: Ի պատասխան պարոն Սաֆարյանն ասաց. «Մենք հանդես ենք գալիս քաղաքական դաշտում կառուցողական մրցակցությամբ, բոլորին՝ այդ թվում կոալիցիայի մեր գործընկերներին, կոչ ենք անում կառուցողական մասնակցություն դրսեւորել այս նախընտրական գործընթացներում՝ գաղափարների, մոտեցումների, աշխույժ մտքերի փոխանակության ձեւով , որովհետեւ կարծում ենք, որ նոր առճակատումները մեր երկիրը կարող են հասցնել աղետի: Կոչ ենք անում բոլորին հեռու մնալ այնպիսի վարքից, քայլերից ու դիրքորոշումից, որոնք մեր հասարակության մեջ նոր պառակտումներ ու նոր բեւեռացումներ կարող են բերել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829