Լրահոս
Օրվա լրահոսը

Անգլերենի ուսուցում՝ «ինտիմ հանդերձանքով» աղջիկների մատուցմամբ

Փետրվար 09,2012 10:23 Share

List.am հայտարարությունների կայքը հերթական անգամ «ցնցեց» իր էկզոտիկ հայտարարություններով: Անվերահսկելի, անկառավարելի, բազմաբովանդակ հայտարարությունների շարքում այս անգամ հայտնվել է անգլերենի դասընթացներ առաջարկող մի հայտարարություն՝ «յուրահատուկ, գրավիչ մեթոդներով»:

Հայտարարության մեջ շեշտվում է, որ պարապմունքները՝ միայն 25-30 տարեկան տղամարդկանց համար են, իսկ դասընթացներն անցկացնելու են գեղեցիկ, հմայիչ, «ինտիմ հանդերձանքով» աղջիկներ: Մի խոսքով, ինչպես նշված է այնտեղ, տղամարդկանց «Sexy English» է սպասվում:

Հայտարարության հեղինակը նաեւ նշել է, որ տեղերը խիստ սահմանափակ են, իսկ «իրավունքները պաշտպանված»: Բայց թե ում, կամ ինչ իրավունքների մասին է խոսքը՝ անհասկանալի է:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել