Լրահոս
Օրվա լրահոսը

EPP-ն դրական եզրակացություն է տվել

Փետրվար 09,2012 19:27

Բրյուսելում գտնվող կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը,  որը ՀՀԿ երիտասարդական թեւի ղեկավար Կարեն Ավագյանի եւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանի հետ միասին մասնակցում է Եվրոպական ժողովրդական կուսակցության (EPP) քաղաքական համաժողովին՝ «Առավոտին» հեռախոսով հայտնեց. «Երեկ ուշ երեկոյան ԵԺԿ նախագահությունը քննարկեց հայկական կուսակցությունների անդամության հարցը եւ դրական եզրակացությամբ՝ հարցը փոխանցեց այսօր ԵԺԿ քաղաքական վեհաժողովի քննարկմանը:

Նիստը մեկնարկել է մեկ ժամ առաջ, հարցն օրակարգում է այժմ, եւ րոպե առ րոպե սպասում ենք այդ հարցի քննարկմանն ու իրենց որոշմանը: Օրակարգում էլի հարցեր կան՝ տարեկան հաշվետվություն, EPP գագաթնաժողովի արդյունքներ եւ ընթացիկ այլ խնդիրներ: Դրանց թվում է նաեւ հայաստանյան քաղաքական ուժերի անդամակցության վերջնական հարցի որոշումը»:

Բրյուսելում են գտնվում ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի եւ «Ժառանգության» ներկայացուցիչները: ԲՀԿ-ն, որը նույնպես անդամակցության հայտ էր ներկայացրել, հրավեր չի ստացել:

Քիչ առաջ պրն Աշոտյանը հայտնեց, որ Երեւանի ժամանակով 19.52-ին սկսվեց հայաստանյան կուսակցությունների անդամակցության մասին հարցի քննարկումը: Շուրջ կես ժամ տեւած քննարկումից հետո հայկական երեք կուսակցություններն էլ դարձան ԵԺԿ անդամ:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829