Լրահոս
Օրվա լրահոսը

Վազքով` դեպի երկնաքերի տանիք

Փետրվար 11,2012 16:40

Այդ մարդիկ հանգիստ կարող են մրցել երեւանյան վերելակների հետ եւ հաղթել
Նյու Յորքում կայացել է իր տեսակի մեջ արտասովոր վազքերից մեկը, որի մասնակիցները վազքով պետք է հասնեին «Էմփայր Սթեյտ Բիլդինգ» երկնաքերի տանիք: Այդ անչափ դժվար փորձությանը, որի ընթացքում անհրաժեշտ էր հաղթահարել 86 աստիճանավանդակի 1500-ից ավելի աստիճան, մասնակցել է 650 մարդ: Տղամարդկանցից եզրագիծը  յոթերորդ անգամ անընդմեջ առաջինը հատել է գերմանացի Թոմաս Դոլդը` ցույց տալով  10 րոպե 28 վայրկյան արդյունք: Դոլդը 18 վայրկյանով գերազանցել է իր իսկ ռեկորդը: Կանանցից ամենաարագն ու դիմացկունը եղել է նորզելանդացի 42-ամյա Մելիսա Մունը, որը, չնայած տարիքին, վերելքն ավարտել է 12 րոպե 39 վայրկյանում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829