Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Հրազդանում արդար ընտրությունների մասին խոսք լինել չի կարող» (տեսանյութ)

Փետրվար 12,2012 16:41

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, Հրազդանի քաղաքապետի ընտրությունները չեն լինի ազատ,  արդար ու  թափանցիկ. «Միայն այն, որ վարչական ռեսուրսներն օգտագործվել են  ամբողջությամբ ու ընտրակաշառքներ  են բաժանվել,  ինչի մասին բազմաթիվ են վկայությունները, սա արդեն խոսում է նրա մասին, որ արդար ընտրությունների մասին խոսք լինել չի կարող: Ազատն էլ չեմ կարող ասել, որ ազատ է, որովհետեւ անձամբ եմ տեղամասերում տեսել, որ հաշմանդամ մարդիկ, որոնք  հազիվ են քայլում, թեւերն ընկած բերել են ընտրության, միաժամանակ երեւոմ է, որ ընտրակաշառք են վերցրել  կամ էլ ստիպողաբար են եկել, որովհետեւ հարազատները նաեւ իրենց հարազատների առողջության մասին պետք է մտածեն: Այս ամենը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ մեր ցանկացած ընտրությունները դեռ չենք կարողանում իրականացնել»:    

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829