Լրահոս
Օրվա լրահոսը

Գեներալ Մանվելի հովանավորյալը պարտվեց

Փետրվար 12,2012 23:11 Share
Աջակցեք aravot.am-ին

Արմավիրի մարզի Արշալույս գյուղում արդեն ավարտին է մոտենում համայնքապետի ընտրությունների քվեաթերթիկների հաշվարկը: Մեր ունեցած նախնական տեղեկություններով` այդ համայնքում ձայների ակնհայտ առավելությամբ հաղթել է Զարզանդ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ համայնքի  ղեկավարի համար այսօր այս գյուղում ընտրապայքար էր ընթանում գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդու` Զարզանդ Գրիգորյանի եւ գեներալի հովանավորյալ Գրիգոր Գրիգորյանի միջեւ: Վերջինս թեեւ գեներալի ազգականը չէ, սակայն Մանվել Գրիգորյանը նրան է սատարում: Զարզանդ Գրիգորյանին սատարում էր Մանվել Գրիգորյանի մյուս եղբորորդին` ԱԺ հանրապետական պատգամավոր Հրանտ Գրիգորյանը:

Հիշեցնենք նաեւ, որ գեներալի հարաբերություններն իր եղբորորդիների հետ վատացել էին դեռ 2008-ի նախագահական ընտրություններից հետո, երբ Մանվել Գրիգորյանը չեզոք դիրքորոշում որդեգրեց, իսկ Հրանտ Գրիգորյանը հրապարակավ մեղադրելով իր երբեմնի «թեւ ու թիկունք» հորեղբորը` հավատարմության երդում տվեց ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին:

Տեղեկացնենք նաեւ, որ Արշալույսում որեւէ արտառոց միջադեպ օրվա ընթացքում չի գրանցվել, չնայած մթնոլորտն այնքան լարված է եղել, որ մեր տեղեկություններով, մոտ 300 ոստիկան է այնտեղ հսկել իրավիճակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: