Լրահոս
Օրվա լրահոսը

Կողբեցի գործազուրկը ցանկանում է դառնալ Գինեսի ռեկորդակիր

Փետրվար 15,2012 16:15 Share

Տավուշի մարզի Կողբ գյուղի 43-ամյա բնակիչ Արմեն Ազատյանը գրել է 21 հազար ասույթ եւ հավակնում է Գինեսի ռեկորդների գրքում տեղ գտնել: Ասույթների մի մասը հրատարակված է, մնացածն` անտիպ: Նա ունի հրատարակված մի քանի գրքեր:

Արմեն Ազատյանն ասաց, որ հեռախոսազրույց է ունեցել Գինեսի ռեկորդների գրքի Հայաստանի ներկայացուցիչ Վարդան Թովմասյանի հետ:

Ա. Ազատյանը գործազուրկ է, երկրորդ խմբի հաշմանդամ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել