Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպաններն ու ոստիկանները ժամանակավոր համաձայնություն կնքեցին (Տեսանյութ)

Փետրվար 16,2012 17:27

Մինչ ոստիկանության ներկայացուցիչները եւ Մաշտոցի պուրակի պահպանման համար պայքարող «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամները փորձում էին միմյանց սեփական եւ դիմացինի իրավունքները պարզաբանել, ապացուցել սեփական գործողությունների իրավացիությունը՝ դեպքի վայր ժամանեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբի ներկայացուցիչները: Նրանց միջամտությունից հետո, բնապահպանները եւ ոստիկանության ներկայացուցիչները փոխհամաձայնության եկան. Մաշտոցի պուրակում առայժմ շինարարական աշխատանքներ չեն իրականացվի, մինչեւ օրենքով սահմանված կարգով, շինարարություն իրականացնող կազմակերպությունը պաստառ կփակցնի, իսկ բնապահպանները քաղաքապետարանից կստանան իրենց դիմումների պատասխանները:

Չնայած այս փոխհամաձայնությանը, Հայաստանի կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանն  Aravot.am-ի հետ զրույցում ասաց , որ որեւէ պարագայում իրենք չեն պատրաստվում թույլատրել սրճարանի ընդլայնման հետագա շինարարությունը եւ ծառահատումները: Ու մինչ համաձայնության արդյունքում, շինարարական տարածք մտնելու համար բետոնով բեռնված մեքենան հետ կգնար, ակցիայի մասնակից երիտասարդները պարզել էին եռագույն դրոշը եւ Հայաստանի հիմնն էին երգում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829