Լրահոս
Օրվա լրահոսը

Բժիշկների միջազգային խումբ. «Տիմոշենկոն առողջական լուրջ խնդիրներ ունի»

Փետրվար 17,2012 17:51

Ուկրաինայի ձերբակալված նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի փաստաբանը հայտնել է, որ բժիշկների միջազգային թիմը եզրակացրել է, որ նա առողջական լուրջ խնդիրներ ունի:

Այս շաբաթ Ուկրաինային նախկին վարչապետ Տիմոշենկոյին զննել է արևմտյան պետություններից ժամանած բժշկական փորձագետների խումբը` այն բանից հետո, երբ նա հայտնել է մեջքի հատվածում ցավեր ունենալու և քայլելու կամ կանգնելու անկարող լինելու մասին:

Փաստաբան Սերգեյ Վլասենկոյի համաձայն, Գերմանիայից և Կանադայից ժամանած բժիշկները եկել են նույն եզրակացության՝ հավելելով, որ բժշկական անկախ  փորձագետները առաջարկել են Տիմոշենկոյի բուժման միանգամայն այլ մեթոդներ:

«Ինչքանով հասկանում եմ՝  անկախ բժիշկները նշում են բուժման միանգամայն տարբեր մեթոդներ և չեն բացառում նաև վիրահատությունը», – ասել է Տիմոշենկոյի փաստաբանը:

Ուկրաինայի առողջապահության նախարարի համաձայն, Ուկրաինայի բժշիկները համաձայն են օտարերկրյա մասնագետների եզրակացության հետ: Երկրի առողջապահության փոխնախարար Ռայիսա Մոյիսենկոն սակայն լրագրողներին տեղեկացրել է սակայն, որ հիվանդը մինչև հիմա հրաժարվել է բուժօգնությունից: Նա հույս է հայտնել, որ Յուլիա Տիմոշենկոն կկարողանա բժշկական օգնության տարբերակի մասին որոշում կայացնել երկրորդ եզրակացությունը ստանալուց հետո:

«Ամերիկայի Ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829