Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյան. «Այգում ոչ մի ծառ չի հատվելու»

Փետրվար 18,2012 17:04 Share

Aravot.am-ի հարցին, թե ինչ է նկատի ունեցել բնապահպաններին ասելով «իմ հետ օրենքից չխոսեք» ՝ Երեւանի քաղաքապետ  Տարոն Մարգարյանն ասաց, որ ինքը նման բան բնապահպաններին չի ասել. «Բնապահպաններն են նման բան տարածել, ես չեմ ասել: Իրենք պնդում են, որ անօրինականություն է, բայց անօրինականության համար պետք է դիմեն դատարան»:

Լրագրողներից մեկն էլ  քաղաքապետին հարցրեց, թե երբ  կայցելի Մաշտոցի պողոտային հարակից այգում արդեն մի քանի օր նստացույցի դուրս եկած բնապահպաններին : «Ես բոլոր բնապահպաններին ընդունել եմ, լսել, քննարկել ենք , բայց եթե նրանք չեն ընդունում այս պայմանները, չեն ընդունում, որ այնտեղ կանաչ գոտի չէ, եւս մեկ անգամ կրկնում եմ, որ դեմ եմ  կանաչ գոտու վերացման, ծառերը հատելուն, իսկ ինչ մնում է այգուն,  ոչ մի ծառ չի հատվելու ու սալիկների վրա են  դրվելու կրպակները»:

Դիտարկմանը. քանի որ այգին գտնվում է ծննդատան կողքին, մի՞թե ծննդաբերող կանանց ու նորածիններին անդորր եւ կանաչ տարածքներ չեն հարկավոր, Երեւանի քաղաքապետը պատասխանեց. «Սպասարկման տարածքներում ծառայություններն այնպես կսպասարկվեն, որ աղմուկ չլինի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել