Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաղորդում հանցագործության մասին». «Լիդիան Արմենիան» հայտարարություն է տարածել

Օգոստոս 31,2020 16:07

Ամուլսարի շրջակայքում երկամյա անիշխանության ու օրենքի բացակայության պայմաններում անպատիժ ապօրինություն իրականացնող անձանց խմբավորումն անցել է համայնքի բնակիչների հասցեին բացահայտ սպառնալիքների։

Անցած գիշերվա ընթացքում 12-15 հոգուց բաղկացած խմբավորումն ապօրինի ներխուժում է իրականացրել Ամուլսարի տարածք՝ Սարավան համայնքի կողմից` քարեր շպրտելով տարածքում գտնվող աշխատակից համայնքների բնակիչների ուղղությամբ։ Կից տեսանյութից ակնհայտ է, որ նման ագրեսիայի պատճառ է դարձել այն հանգամանքը, որ «Լիդիանը» ընդամենը երկու շաբաթում Ամուլսարում աշխատելու համար մոտ 500 դիմում է ստացել, հիմնականում՝ շրջակա համայնքների բնակիչներից։

Ավելին՝ ապօրինություն իրականացնողները համայնքի հարյուրավոր բնակիչներին փաստացի սպառնում են «ԱՐՅՈՒՆԱՀԵՂՈՒԹՅԱՄԲ»:

Գիշերվա ընթացքում խմբավորումը ճամփեզրին՝ «Լիդիանի» օրինական տիրապետության տակ գտնվող տարածքում, տեղակայել է ոստիկանության կողմից տարածքից հեռացված իրենց ապօրինի վագոն-տնակը։

Ուշադրություն ենք հրավիրում այն հանգամանքին, որ այս անգամ ևս համայնքի հանդեպ ագրեսիան, այս խմբավորումը արդարացնում է «Լիդիանի» պահնորդական ծառայության փոփոխությամբ։

Ընկերությունը կարող է փոխել սեփական պահնորդական ծառայությունն այնքան հաճախ, որքան անհրաժեշտ կհամարի։ Այսօր Ամուլսարի տարածքում արդեն աշխատում են համայնքների տասնյակ բնակիչներ (տես՝ տեսանյութը)։ Նրանց անվտանգության պաշտպանության համար «Լիդիանը» ներգրավելու է օրենքի սահմաններում բոլոր միջոցներն և այն կազմակերպություններին, որոնց նպատակահարմար կգտնի։

Իրավապահ մարմիններին կոչ ենք անում անմիջապես հետաքննել աշխատակիցների ու համայնքի բնակիչների հասցեին հնչեցրած սպառնալիքները և անհապաղ տարածքից հեռացնել ապօրինի վագոն տնակը, այլապես «Լիդիանի» պահնորդական ծառայությունը դա կանի ինքնուրույն։

Լիդիան Արմենիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31