Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԱԶ 2106»-ն Ավշար գյուղում բախվել է գազի խողովակին. կան վիրավորներ (ֆոտոշարք)

Մարտ 04,2012 00:47

Այսօր` մարտի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ավշար գյուղում Ռասսու և Բաղրամյան փողոցների խաչմերուկում, «ՎԱԶ 2106» մակնիշի 15 ՍՕ 160 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Ավշար գյուղի բնակիչ 24-ամյա Արամ Փամբուկյանը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել գազի խողովակին:

Վթարի հետևանքով վարորդը և Արարատի մարզի Նոյակերտ գյուղի բնակիչ Կարեն Թառոյանը տեղափոխվել են Արարատի քաղաքային հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները’ ավագ տեսուչ Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի քննչական բաժանմունքի քննիչ Վահե Զոհրաբյանը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Արարատի բաժնի տուգանային հրապարակ: Փաստի առթիվ քննիչ Վ. Զոհրաբյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031