Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեծ Հայք» խմբի երգիչ Ֆելոն վթարի է ենթարկվել (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Մարտ 04,2012 19:24
PrevPhoto
NextPhoto

Այսօր` մարտի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11.30-ի սահմաններում Իսակովի պողոտայում` Արարատյան մաքսատան հարևանությամբ, Երևանի բնակիչ, 25-ամյա Ֆելիքս Պետրոսյանը, վարելով «ՎԱԶ 2102» մակնիշի 22 ՕՕ 245 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընդհարվել էլեկտրասյանը:

Վթարի հետևանքով ուղևորներ, Երևանի բնակիչներ, 26-ամյա Արսեն Երեմյանը և 33-ամյա Արման Մանուկյանը ստացել են մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Էրեբունի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանը: Ժամանել են նաև ՃՈ աշխատակիցները: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ տուգանային հրապարակ:

Վթարի վայրում հավաքվածները Գ. Շամշյանին պատմել են, որ վարորդը` Ֆելիքս Պետրոսյանը, հայտնի է որպես «Մեծ Հայք» խմբի ռեպ երգիչ:

 
 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031