Լրահոս
Օրվա լրահոսը

Շուտով Շենգավիթ համայնքում կգոյանան «մինի աղբանոցներ» (ֆոտոշարք)

Մարտ 11,2012 20:11

Արդեն 2 օր է Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9-ի, Գարեգին Նժդեհի, Ներքին Չարբախի, Ծերեթելիի, Բագրատունյաց փողոցների բնակիչներն ահազանգում են խմբագրություն և հայտնում, որ բակերի աղբը թաղապետարանի համապատասխան աշխատակիցները չեն տանում։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում նրանք պատմում էին. «Մենակ գան տեղի–անտեղի փողերը հավաքեն, բայց հենց գործը հասնում է աղբի տեղափոխմանը, պատասխանում են, թե՝ տեխնիկան չի բավարարում»։ Բնակիչները նաև կես–կատակ, կես–լուրջ ասում էին, որ «սենց որ գնա, մինչև խորհրդարանական ընտրությունները մեր համայնքում կառաջանան «մինի աղբանոցներ»»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031