Լրահոս
Օրվա լրահոսը

Կիսամերկ հեծանվորդները ցույցի դուրս եկան

Մարտ 13,2012 22:33

Օրերս հարյուրավոր կիսամերկ հեծանվորդներ բողոքի ցույցի են դուրս եկել Լիմայի (Պերու) կենտրոնական փողոցներում: Ըստ lifenews.ru-ի, այդկերպ ցուցարարները ցանկացել են ուշադրություն բեւեռել իրենց իրավունքների ու ավտոճանապարհների վիճակի վրա: Արդեն 7-րդ տարին է, որ «Մերկ հեծանիվ» շարժումը պայքարի նման եղանակ է ընտրել: Ցուցարարներին զայրացնում է այն հանգամանքը, որ քաղաքային իշխանությունները ուշադիր են ավտոմեքենաների վարորդների հանդեպ, մինչդեռ հեծանվորդներն  անտեսված են: Շարժման ղեկավար Օկտավիո Զեգարան լրագրողներին ասել է, որ  միայն 2011-ին Պերուում զոհվել է 2830 հետիոտն ու հեծանվորդ:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031