Լրահոս
Օրվա լրահոսը

Վիկտոր Դալլաքյանը Քիմ Քարդաշյան էլ չի

Մարտ 14,2012 21:50

Այսօր հայտնի դարձավ, որ մայիսի 6-ին կայանալիք ընտրությունների նախաշեմին ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր, մինչ այս ընդգծված ընդդիմադիր Վիկտոր Դալլաքյանն անդամագրվել է ՀՀԿ-ին:

«Գուցե, Վիկտոր Դալլաքյանը չհամաձայնի ինձ հետ, բայց ես կարծում եմ՝ նա գիտակցում է, որ միայնակ,  առանց իշխող կուսակցության աջակցության առաջիկա ընտրությունների ժամանակ ուղղակի ի զորու չէ պայքարել պետական ռեսուրսի դեմ»,- Aravot.am-ի հետ զրույցում՝ անդրադառնալով իշխող կուսակցությանը անկախ պատգամավորի անդամակցությանը, ասաց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Այսինքն, առանց ՀՀԿ-ին անդամակցելու Դալլաքյանն այլեւս պատգավոր դառնալու հույսեր չպե՞տք է փայփայեր: Մեր այս հարցադրմանը Ստեփան Սաֆարյանն արձագանքեց. «Հայաստանում մեծամասնական ընտրակարգով, եթե իշխանությունը չուզենա, անգամ Քիմ Քարդաշյանն իր բոլոր բարեմասնություններով հանդերձ չի կարող ընտրվել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031