Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն փոշմանել է. Ռուբեն Հայրապետյանին առաջադրում է

Մարտ 21,2012 22:47

Քիչ առաջ ավարտված ՀՀԿ գործադիր մարմնի նիստում Հայաստանի հանրապետական կուսակցությունը որոշում է կայացրել Ավան վարչական շրջանն ընդգրկող թիվ մեկ ընտրատարածքում մեծամասնական կարգով առաջադրել գործարար, ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանին: Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված ՀՀԿ մեծամասնական ցուցակում Հայրապետյանի անունն ընդգրկված չէր: Նույն տարածքում ՀՀԿ-ն որոշել էր առաջադրելՄանկավարժական համալսարանի պատմական ֆակուլտետի դեկան Էդիկ Գեւորգյանին` այդ որոշումը պատճառաբանելով Ռուբեն Հայրապետյանի` ազգային ֆուտբոլի զարգացմանը նվիրվելու ցանկությամբ: Իր հերթին Ռուբեն ՀՀայրապետյանն էլ ՀՀԿ համագումարում լրագրողների հետ զրույցում ասել էր, որ իր որոշումը փոխելու վրա կարող է ազդել միայն գործարար Սամվել Ալեքսանյանը:

News.am-ի հարցին` ինչո՞վ է պայմանավորված այս որոշումը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդվարդ Շարմազանովն ասել է . «Այդպես որոշել է կուսակցությունը, որովհետեւ Էդիկ Գեւորգյանը որոշեց չառաջադրվել, եւ քանի որ Ռուբեն Հայրապետյանը պարտաճանաչ կուսակցական է, մենք առաջադրում ենք նրա թեկնածությունն այդ ընտրատարածքում»:

Իսկ թիվ 40 ընտրատարածքում Հրանտ վարդանյանի որդու` Միքայել Վարդանյանի փոխարեն ՀՀԿ-ն մեծամասնական ընտրակարգով առաջադրելու է «Մասիս ինթերնեյշնլի»  տնօրեն Մարինա Մարաբյանի թեկնածությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031