Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մանուչարյանը տատիկների բռնաբարության մեջ մեղադրում է իշխանությանը (Տեսանյութ)

Մարտ 22,2012 22:17

Ամեն օր մենք լսում ենք բռնաբարությունների մասին լուրեր. երիտասարդները տատիկների են բռնաբարում, բռնաբարվում են անչափահասները: Այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը վստահեցրեց, որ այդ այլասերվածությունները տարիներ առաջ չեն եղել, նոր են այդ երեւույթները, ընդ որում՝ այդ բռնաբարությունների պատասխանատուն իշխանություններն են. «Տարիներ առաջ մարդն ուրիշ նկատառումներ ուներ, մեզ համար ամենահարգված մարդը գիտնականն էր, մանկավարժ մարդը, ստեղծագործողը, լավ վարպետը: Փողի մարդը մեզ մոտ կոչվում էր սպեկուլյանտ, դա վատ բան էր համարվում: Այսօր սպեկուլյանտը մեզ մոտ կոչվում է բիզնեսմեն: Մեր ամբողջ տնտեսությունը սպեկուլյացիա է, ուրիշ բան չկա: Ինչի՞ համար են բիզնեսները՝ հաճույք ստանալու համար: Իսկ հաճույքները ինչպիսին են լինելու՝ տատիկ բռնաբարելով»:

Պարոն Մանուչարյանի համոզմամբ, երբ հաճույք փնտրող մարդն արդեն ամեն ինչն անցնում է, բոլոր տեսակի, բոլոր ձեւի հաճույքներն ունենում է, նա անցնում է արդեն էկզոտիկ հաճույքների. «Այն երիտասարդը, որը բռնաբարել էր տատիկի, շլացած այդ ամեն ինչից, խելագարված արդեն հասել է այդ վիճակին: Այդ ամբողջը պահպանում է իշխող վերնախավը՝ տնտեսական, պետական, քաղաքական իշխող վերնախավը: Նա է պահապանը այս սրբազան օրենքների, եւ ամբողջ կազմակեպողը տատիկների բռնաբարությունների հենց նրանք են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031