Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ յուրացում կատարելու համար

Մարտ 24,2012 16:07

Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ դպրոցի տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ յուրացում կատարելու համար:

Նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Լոռու մարզի Անտառամուտի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, 1996 թվականից աշխատելով հիշյալ դպրոցում, հաստատապես իմանալով նույն դպրոցի գրադարանավարի կողմից աշխատանքից ազատվելու կապակցությամբ դիմում ներկայացնելու  եւ ՌԴ-ում գտնվելու հանգամանքի մասին, չեղյալ չի համարել վերջինիս հետ կնքված աշխատանքային պայմանագիրը եւ 2011թ. մայիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում աշխատավարձի վճարման ցուցակներում կեղծել է նրա ստորագրությունը` յուրացման եղանակով հափշտակելով գումար:

2011թ. սեպտեմբերի 8-ին «Լոռու մարզի Անտառամուտի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի միջոցներով «Պլազմա-Վան» ՍՊ ընկերությունից հիշյալ դպրոցի տնօրենը ձեռք է բերել կենցաղային տեխնիկա, սակայն դրանք տեղադրել է իր տանը:

Բացի այդ, իմանալով, որ իր տղայի կինը` նույն դպրոցի հաշվապահը, աշխատանքի չի հաճախում, օժտված լինելով հանրակրթական դպրոցի աշխատողների կողմից իրենց աշխատանքային պարտականությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորությամբ, իր ընտանիքի անդամներին աշխատավարձ ստանալուն աջակցելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, անձամբ է կատարել հաշվապահի պարտականությունները` էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործն ուղարկվել է ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժին` նախաքննություն կատարելու համար:

ՀՀ դատախազություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031