Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշոր ավտովթար` Երևանում. իրար են բախվել «Լեքսուսը» և երկու «ԲՄՎ»-ներ (տեսանյութ, ֆոտոշարք)

Մարտ 24,2012 22:38

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21.30-ի սահմաններում Իսակովի պողոտայում` դեպի Կիլիկիա տանող ճանապարհին իրար են բախվել «ԲՄՎ 520» մակնիշի 10 ՏՕ 848, «ԲՄՎ» մակնիշի 30 ԼՕ 221 համարանիշի և «Լեքսուս» մակնիշի 16 ՍԼ 674 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի վայրից, ըստ նախնական տեղեկությունների, 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:

Վթարի հետևանքով «Լեքսուսը» բախվել է հաստաբուն ծառին: Այս պահին դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի մեծ թվով աշխատակիցներ:

Ժամանել է  նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանը:

ՃՈ աշխատակիցները մեծ դժվարությամբ են բացում խցանված ճանապարհը, քանի որ հետաքրքրասեր քաղաքացիներ են հավաքվում:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ` պարզելու համար հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031