Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունն ուսումնասիրեց եւ անճշտություն չգտավ

Մարտ 28,2012 18:46

ՀՀ ոստիկանությունը ուսումնասիրել է «Հրապարակ» օրաթերթի մարտի 28-ի էլեկտրոնային կայքէջում «Ահազանգում են քաղաքացիները» վերտառությամբ հրապարակումը, ըստ որի՝ Երևանի Պուշկինի 37 շենքի 17 բնակարանի բնակիչ Դավիթ Ջալալյանը ահազանգել է այն մասին, թե իրենց բնակարանում ընտրելու իրավունք ունեն ընտանիքի 5 անդամները, սակայն ցուցակներում առկա է 7 քաղաքացու անհատական տվյալներ: Ըստ Դ. Ջալալյանի, նշված անճշտությունն առկա է նաև հարևանի ընտանիքի ցուցակում:

Ոստիկանության աշխատակիցների կողմից նշված հասցեներում օպերատիվ եղանակով իրականացված ուսումնասիրությամբ ընտրացուցակի անճշտություն չի հայտնաբերվել:

Պարզվել է, որ Երևանի Պուշկինի փողոցի 37 շենքը կազմված է երկու շքամուտքից և երկուսում էլ բնակարանների համարակալումն սկսվում է 1-ից:

Պուշկինի 37 շենքի 17 բնակարանում 7 քաղաքացու /այսինքն՝ 2-ով ավելի/ անհատական տվյալները ոչ թե Դավիթ Ջալալյանի, այլ` Պուշկինի փողոցի 37 շենքի երկրորդ շքամուտքի 17-րդ բնակարանում բնակվող ընտանիքի անդամների տվյալներն են:

Դավիթ Ջալալյանի կողմից նշված այլ անձի` հարևանի հասցեի տվյալները ևս ճշգրիտ են, քանի որ ընտրացուցակում առկա են երկրորդ շքամուտքի 15-րդ բնակարանի բնակիչների տվյալները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031