Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևը Գերմանիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ադրբեջանական գազի արտահանումը

Նոյեմբեր 17,2026 19:52 Share
Աջակցեք aravot.am-ին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլի գլխավորած պատվիրակության հետ։

Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ կողմերն անդրադարձել են Ադրբեջանի դերակատարությանը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Նշվել է, որ այս տարվանից սկսվել է ադրբեջանական գազի արտահանումը Գերմանիա։

Քննարկվել են նաև Ադրբեջանի դերը Միջին միջանցքում, Բաքու-Եվրամիություն հարաբերությունների հեռանկարներն ու միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությունը։

Գերմանիայի արտգործնախարարը վաղը՝ նոյեմբերի 18-ին, կլինի Երևանում։ Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ մեկնում է Բաքու և Երևան։

Գերմանիայի արտգործնախարարը, նախքան Հարավային Կովկաս այցը, քննադատել է Ռուսաստանի քաղաքականությունը տարածաշրջանում՝ հայտարարելով, որ Մոսկվան չպետք է խոչընդոտի Հայաստանի և Ադրբեջանի մերձեցմանը Եվրամիության հետ։ Նա ընդգծել է, որ երկու երկրներն ինքնուրույն պետք է որոշեն իրենց ապագան։

Վադեֆուլը Հարավային Կովկասը համարել է պատմական հնարավորության առաջ կանգնած տարածաշրջան՝ տասնամյակների պատերազմներին վերջ դնելու և խաղաղություն հաստատելու համար։

 

«Ազատություն» ռ/կ հայկական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել