Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավոր. «Շուշան Պետրոսյանին ուր էլ տանեն, զարմանալի չէ, որովհետեւ նա արմատներով ղարաբաղցի է» (Տեսանյութ)

Մարտ 29,2012 15:18

Մամուլում հրապարակումներ կայն երգչուհի Շուշան Պետրոսյանի՝ առաջիկայում գործադիր մարմնում հայտնվելու մասին: Հրապարակումների համաձայն, երգչուհին ամենայն հավանականությամբ, մշակույթի նախարարությունում պաշտոն կզբաղեցնի:

Aravot.am-ը ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանից այսօր հետաքրքրվեց՝ կա՞ն կուսակցության ներսում նման խոսակցություններ: «Բայց ձեր ի՞նչ գործն է՝ ում ենք տեսնում: Ում կուղարկենք՝ լավ կանենք, դա մեր կուսակցության ներքին խնդիրներն են: Համ պահանջում եք կանանց լայն իրավունքներ տանք՝ մենք էլ կատարում ենք էլի ձեր պահանջները: Շուշան Պետրոսյանը բավականին կիրթ, դաստիարակված , կրթական ցենզը բարձր անձնավորություն է… Նրան ուր էլ, որ տանեն, զարմանալի չի լինի ինձ համար, որովհետեւ ինքը արմատներով ղարաբաղցի է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031