
Այս մասին հայտարարել է ինքը՝ Թամարան, որը ցանկանում էր շամպուն արտադրել «Formula Uno» անունով: «Հայրս ինձ ասաց, որ շատերը մեծ գումարներ են վճարում առաջնության ապրանքանիշն օգտագործելու համար եւ ինքը չի կարող թույլ տալ ինձ դա անել անվճար: Ես ինքս պետք է գումար վաստակեմ, որպեսզի հայրս ինձանով հպարտանա: Եվ դրա համար առավոտները վաղ եմ արթնանում»:



















































