Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիների ոտնձգությունների պատճառով չեն կարողանում հողերը մշակել

Ապրիլ 06,2012 12:12

Տավուշի մարզի  Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչներին, ովքեր սահմանին մոտ սեփականաշնորհված հողեր ունեն, հրավիրել են գյուղապետարան եւ պատվիրել ձեռնպահ մնալ իրենց հողամասերում աշխատելուց:  Պատճառը երկյուղն է ադրբեջանական զինուժի ոտնձգություններից:  Մինչդեռ հիմա գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջանն է: Բերդավանի սահմանամերձ տարածքներում խաղողի այգիներ եւ վարելահողեր են: Բերդավանցիները «Առավոտի» թղթակցին ասացին, որ ադրբեջանցիների ոտնձգությունների պատճառով  տարիներով անմշակ են  մնացել «Ղաղրմա»  տեղամասի խաղողի այգիները եւ վարելահողերը: Բերդավանի գյուղապետ Արարատ Գաբրիելյանը հրաժարվեց խնդրի վերաբերյալ տեղեկատվություն տալ: Հիշեցնենք, որ մարտի 19-ին  Բերդավանի պաշտպանական դիրքերում ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից զոհվեց գումարտակի հրամանատար, մայոր Արտակ Շահբազյանը:

 

Ոսկան Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30