Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորի թեկնածուն հաղորդում է տվել ՀՀ ոստիկանությանը

Ապրիլ 16,2012 11:25

Ապրիլի 15-ին, ժամը 19.30-ին, ՀԱԿ համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Գայանե Առուստամյանը, ըստ ոստիկանության պաշտոնական կայքի՝  Րաֆֆու փողոցի թիվ 27/7 հասցեում գտնվող ՀԱԿ նախընտրական շտաբում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18.40-ի սահմաններում, Սվաճյան փողոցի թիվ 44 շենքի առաջին հարկի շքամուտքում մի խումբ անծանոթ երիտասարդներ ծեծի են ենթարկել իրեն և ՀԱԿ համամասնական ցուցակով պատգամավորության թեկնածու Բաբկեն   Գարոյանին՝   պատճառելով վնասվածքներ:

Նույն օրը, ժամը 19.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ քթի վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Բաբկեն Գարոյանը:
Գայանե Առուստամյանին և Բաբկեն Գարոյանին տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Կատարվում է հետաքննություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30