Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է «Ուժեղ Հայաստանը» բոյկոտել ԱԺ նիստը և ինչքա՞ն կշարունակվի այն․ Արամ Վարդևանյանի պարզաբանումը

Նոյեմբեր 17,2026 12:17 Share
Աջակցեք aravot.am-ին

«ԱԺ նախագահությունը նիստը վարելու՝ իր բացառիկ լիազորությունների շրջանակում երբ սկսում է կոնկրետ փոքր, միջին այլ տրամագծի քաղաքական օրակարգ սպասարկել, այդտեղ միշտ առաջանում է իրավիճակ, որն այսօր առաջացավ»,-այն, որ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ելույթի ժամանակ «Ուժեղ Հայաստանը» լքեց ԱԺ նիստերի դահլիճը, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես մեկնաբանեց ՀՀ ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Անդրադառնալով Ռուբեն Ռուբինյանի ելույթին, որի ընթացքում նա սկսեց մի քանի անգամ կրկնել Վեհափառի անուն ազգանունը, Արամ Վարդևանյանն ասաց․ «Մի ելույթ էր, որը ԱԺ կանոնակարգ օրենքի հետ առնչություն չունի, մենք տեսնում ենք ելույթ, որը երկարաձգվում է, կարելի է ասել՝ թող լսեն, բայց մենք․․․»։

Հարցին՝ ամբողջ օրն եք բոյկոտելո՞ւ ԱԺ նիստերը, Արամ Վարդևանյանը պատասխանեց․ «Հընթացս կտեսնենք։ Մեկ պատգամավոր, որն ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքից շեղվելով, ներկայացնում է մի պատգամավորի ներկայացուցչական մարմնի՝ առնչություն չունեցող մի ելույթ, որը ամեն կերպ խրախուսվում էր ԱԺ նիստը նախագահողի կողմից, ուրեմն իրենք ասելու նյութ չունեն։ ՀՀ-ում որքան խնդիրներ կան, այո, ժողովրդավարության հետընթացից մինչև ապօրինի կալանավորումներ, մինչև քաղբանտարկյալների շղթան, ու ԱԺ-ն այդ խնդիրների սպասարկողը պետք է լինի, խնդիրների լուծման քննարկման մեխանիզմներ առաջարկողը»։

Անդրադառնալով «Ուժեղ Հայաստանի» կողմից սահմանադրական հանրաքվեին ու սահմանադրության փոփոխությանն ուղղված իրազեկման ակցիաներին՝ Արամ Վարդևանյանը վստահեցրեց․ «Արտաքին օրակարգով պարտադրված սահմանադրական օրակարգ թույլ չենք տալու։ Մեր հայրենակիցների հնարավորինս լայն շրջանակի պետք է իրազեկենք այս մասին»։

Արամ Վարդևանյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30