Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ներքաղաքական գործընթացներ չկան: Կան քաղբանտարկյալներ, կա քարոզչական թույն, «իշխանության» կողմից խրախուսվող ատելության խոսք. Արտակ Զաքարյան

Նոյեմբեր 17,2026 12:53 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Իմ տպավորությամբ, Հայաստանի քաղաքական կյանքն ամեն օր արթնանում է միևնույն պարզունակ խնդրով. «ինչպե՞ս անցկացնել սկսված օրը:

Ի՞նչ գործիքակազմով ու եղանակով խաբել կամ իմիտացնել՝ իբրև թե ինչ-որ բան է արվում, կամ ինչ-որ բան է նախապատրաստվում:

Ինչպե՞ս  մարդկանց ուշադրությունը շեղել «իշխանությունների» համար անցանկալի թեմաներից:

Ինչպե՞ս մանիպուլյացնել տարբեր լսարանների ու համարել, որ «առաջադրանքը կատարված է»:

Սա է «իշխանությունների» ( և ոչ միայն) հիմնական զբաղմունքն արդեն երկար ժամանակ: Իսկ ինչո՞ւ է այդպես…

Որքան էլ, որ տարօրինակ հնչի՝ Հայաստանում ներքաղաքական գործընթացներ չկան:

Թվում է, թե կա «խորհրդարան», կա «կառավարություն», կան հանրային ու պետական ինստիտուտներ ու իրավա-քաղաքական մեխանիզմները, բայց՝ չկան քաղաքական զարգացումներ:

Փոխարենը կան քաղբանտարկյալներ, կա քարոզչական թույն, կա «իշխանության» կողմից խրախուսվող ատելության խոսք և վախի մթնոլորտ, կան երկրի առջև ծառացած բազմաթիվ լուրջ ու վտանգավոր սպառնալիքներ, հանրային խոշոր պրոբլեմներ, լուծումներ պահանջող կենսական հիմնախնդիրներ և այլն…

Այս ամենը կա, բայց չկա քաղաքական գործընթաց, չկա քաղաքական միտք, այսինքն՝ չկա նաև քաղաքականություն:

Միգուցե պատճառն այն է, որ չկան համընդհանուր նպատակնե՞ր: Իսկ, եթե կան՝ միգուցե չկան այդ նպատակներին հավատացող զանգվածներ և առաջնորդող քաղաքական ուժե՞ր…

Կարծում եմ ժամանակն է խոստովանել ամենացավալի իրողությունը, որի մասին բազմիցս խոսել ու զգուշացրել ենք:

Ներքաղաքական կյանքի, ակտիվ օրակարգերի, առողջ բանավեճի ու կառուցողական համագործակցության բացակայությունը ցավալիորեն վկայում է Հայաստանի ինքնիշխանության և ներքին ինքնուրույնության նվազման մասին:

Բոլորս խորհրդավոր սպասում ենք, թե ինչ կլինի դրսում, ի՞նչ կասեն Ադրբեջանն ու Թուրքիան, ինչպե՞ս կարձագանքի Եվրոպան, ի՞նչ կանի Ռուսաստանը, ի՞նչ ընթացք կունենա Իրանի շուրջ զարգացումները, ի՞նչ երաշխիք կտա կամ չի տա ԱՄՆ-ն և այդպես շարունակ…

Իսկ ո՞րն է մեր դերն այս ամենում, ի՞նչ ենք մենք ցանկանում անել, ինչի՞ն ենք մենք ցանկանում ձգտել՝ այսքան աղետներից ու կորուստներից հետո:

Ցավոք քաղաքական միտքն այս մասին լռում է: Մի՞թե Նիկոլին հաջողվել է սպանել նաև միտքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30