Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվի ճարտարապետական դիմագծի կերտողը հայ է. «Գեղարդ» հիմնադրամ

Նոյեմբեր 17,2026 12:21 Share
Աջակցեք aravot.am-ին

«Գեղարդ». Հայ ճարտարապետ Գաբրիել Տեր-Միքելյանը նշանակալի դեր է ունեցել Բաքվի ճարտարապետական կերպարի ձևավորման գործում։ Նա ծնվել է 1874 թվականին Ստավրոպոլ քաղաքում: Իր նախագծերով հայտնի Տեր-Միքելյանը Բաքվում կառուցել է բազմաթիվ շենքեր՝ ստեղծելով ճարտարապետական բարձրարժեք գործեր։ Դրանցից, թերևս, ամենանշանավորը Բաքվի Հանրային ակումբի շենքն է՝ կառուցված 1910–1912 թվականներին։ Այսօր այն հայտնի է որպես Ադրբեջանի ֆիլհարմոնիայի շենք։

Տեր-Միքելյանի նախագծերով Բաքվում կառուցվել են նաև Յուզբաշյանների, Ադամյանների, Սադիխովների, Թաղիևների բնակելի տները և այլ կառույցներ։ Նրա նախագծերից է նաև Բաքվի Ֆիզիոթերապևտիկ ինստիտուտի շենքը։ Բաքվում հայ ճարտարապետի գործունեությունը դրանով չի սահմանափակվել․ 1923 թվականին նա և՛ Բաքվում, և՛ Թիֆլիսում կառուցել է հասարակական ու արդյունաբերական նշանակության այլ շենքեր ևս։

Գաբրիել Տեր-Միքելյանը փայլել է նաև եկեղեցական ճարտարապետության մեջ։ Հիշատակության են արժանի 1900 և 1907 թվականներին նրա կողմից նախագծված Բաքվի հայկական եկեղեցիները։ Թեև հայերի ներդրումը Բաքվի շենացման գործում անհերքելի է, սակայն ադրբեջանական կողմն ամեն կերպ փորձում է այն մոռացության տալ։

«Գեղարդ» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30