Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Օսկանյանը՝ Աշոտյանին. «Բովանդակային քննադատություններին բովանդակային պատասխան չկա, անձնական վիրավորանքներ են»

Ապրիլ 18,2012 12:27

ԲՀԿ ցուցակում ընդգրկված Վարդան Օսկանյանի յուրաքանչյուր հայտարարության ՀՀԿ անդամները բուռն են արձագանքում: Այսօր լրագրողները պարոն Օսկանյանին խնդրեցին մեկնաբանել մասնավորապես ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումները. «Ես չեմ մեկնաբանում այդ բոլորը, իրենց պետք է հարցնեք, թե ինչի են ցավով ընդունում: Ես ասում եմ այն, ինչ տեսնում եմ, եւ քննադատում եմ այն, ինչ գտնում եմ, որ սխալ է արվել: Ընտրությունների ամբողջ իմաստը կայանում է նրանում, որ մենք  խոսենք մեր խնդիրներից, լուծումներ առաջարկենք, այլընտրանք հանդիսանանք: Այնպես որ  ինձ համար բացարձակապես նշանակությւոն չունի, թե ինչպիսի արձագանք է լինելու: Ցավալին միայն այն է, որ բովանդակային հարցադրումներին, քննադատումներին բովանդակային պատասխան չկա, այլ անձնական վիրավորանքներ են: Սա է ցավալին: Ես չեմ արձագանքելու դրան: Իմ ֆեյսբուքյան գրառումներում երեկ ասել էի, որ ես արձագանքելու եմ միայն այն դեպքերում, եթե համարում եմ, որ ասվածը կարող է ժողովրդի կողմից լուրջ ընկալվել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30