Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառում Բաթումիում

Ապրիլ 25,2012 16:56

 Բաթումիում շարունակվում են «Հիշել ցեղասպանությունը» խորագրով` Մեծ Եղեռնի հիշատակման օրերի միջոցառումները:

  Ապրիլի 23-ին Մեծ Եղեռնի 97-րդ տարեդարձի կապակցությամբ Բաթումիի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Արարատ Գումբալյանի գլխավորությամբ տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն, որի ավարտին եկեղեցու առջև դրվածխաչքար-հուշարձանի մոտ «Մեր ապագան» երիտասարդական կազմակերպության անդամները կազմակերպեցին մոմավառության արարողություն:

Ապրիլի 24-ին Բաթումիի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում կայացավ 20-րդ դարի առաջին Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սուրբ պատարագ, որից հետո խաչքար-հուշարձանին ծաղկեպսակներ և ծաղիկներ  դրվեցին Բաթումիում ՀՀ գլխավորհյուպատոսության, Աջարիայի հայ համայնքային կազմակերպությունների, ներկաների կողմից:

Արարողության ընթացքում ելույթ ունեցողները` Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Գարիկ Իսրայելյանը, «Սուրբ Փրկիչ» եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ Գումբալյանը և բազմաթիվ աջարահայեր մեկ անգամ ևս շեշտեցին Ցեղասպանությանդատապարտման և թուրքական ժխտողականության դեմ պայքարի կարևորությունը:

Նույն օրը Բաթումիի «Բարեկամության տանը» տեղի ունեցավ Ցեղասպանության մասին պատմող վավերագրական ժապավենի ցուցադրություն, որին ներկա էին տեղի համայնքային կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30