Լրահոս
Օրվա լրահոսը

Դադարեցրեք քրգործ հարուցելու նախապատրաստությունը Հովհաննես Իշխանյանի նկատմամբ. հայտարարություն

Ապրիլ 25,2012 17:11

Մենք, ներքոստորագրյալներս, պահանջում ենք ՀՀ Դատախազությունից, Ոստիկանությունից և ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունից անհապաղ դադարեցնել հալածանքները և քրեական գործ հարուցելու նախապատրաստությունը Հովհաննես Իշխանյանի նկատմամբ:

Արձակագիր Հովհաննես Իշխանյանին իր «Ուվալնյատի օրը» պատմվածքների գրքույքի համար փետրվարի 27-ին կանչել են Ռազմական ոստիկանություն գրքում իրականություն փնտրելու պատճառաբանությամբ, ապա հարցաքննել: Որևէ մեղադրանք չկարողանալով կպցնել Ռազմական ոստիկանությունը փորձել է քրեական գործ հարուցել քր. օր. 263 հոդվածով` «պոռնկագրական նյութեր և առարկաներ տարածելու»  համար:

Ստեղծված իրավիճակը կարելի է միանշանակորեն բնութագրել, որպես իշխանությունների կողմից ճնշումներ ստեղծագործական գործունեության դեմ, որը ոչ միայն խոսքի և արտահայտվելու ազատության հերթական ոտնահարումն է, այլև Հայաստանի պատմության  20 տարիների ընթացքում աննախադեպ երևույթ, երբ ուժային կառույցները գեղարվեստական գրքի համար հեղինակին պատասխանատվության են կանչում:

Իշխանությունների գործողություններին զուգահեռ լրատվամիջոցներ և սոցիալական ցանցեր են նետվում 1937 թվականների ձեռագրով, անհայտ «Բանակում ծառայած երիտասարդների նախաձեռնություն» խմբի անունից անստորագիր հայտարարություններ, ուր կոչ է արվում չհանդուրժել հեղինակին:

Հրատարակված ստեղծագործության շուրջ իրավիճակը բացահայտում է նաև, որ ուժային կառույցներում աշխատում են պաշտոնյաներ, որոնք չեն ընկալում գեղարվեստական գործի առանձնահատլությունները, և, որ ամենացավալին է` այնտեղ իշխում է գրաքննության ոգին, որից թվում էր թե Հայաստանը  ազատվել է  անկախություն հռչակելով:

Մեկ անգամ ևս, դատապարտում ենք հալածանքները Հովհաննես Իշխանյանի դեմ  և պահանջում անհապաղ դադարեցնել քրեական գործ նախապատրաստելու գործողությունները իր նկատմամբ:

 Ստորագրություններ`

1. “Ասպարեզ” Լրագրողական ակումբ

2. Երևանի մամուլի ակումբ

3. Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան

4. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

5. Իրավունքի գերակայություն

6. Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

7. Համագործակցության հանուն ժողովրդավարության

8. Հայաստանի հելսինկյան կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30