Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ից սպառնացել են Մովսես Արիստակեսյանին (Տեսանյութ)

Ապրիլ 25,2012 17:34

«Գաղտնիք չէ, որ Հայաստանում ունենք 5 միլիարդատեր, 300 միլիոնատեր՝ 70 տոկոսանոց աղքատության պարագայում»,- այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած քաղաքական թեմայով բանավեճի ժամանակ ՀԱԿ ներկայացուցիչ Մովսես Արիստակեսյանի այս հայտարարությունն ունեցավ իր շարունակությունը: Մասնակիցներից մեկը հետաքրքրվեց` ովքե՞ր են այդ միլիարդատերերը եւ ե՞րբ են նրանք բարերար դառնալու: Պարոն Արիստակեսյանը հրաժարվեց հարցին պատասխանել . «Անունները չեմ ասի, որովհետեւ ես բնակվում եմ Ալեքսանյան Սամվելի ընտրատարածքում: Գիտենք, որ ընտրապայքարի ժամանակ բռնացան մեր թեկնածուներին, քիթը ջարդեցին, ավելին` ինձ ահաբեկեցին, թե իմ ընտանիքը խնդիրներ կունենա , եթե ես գնամ ու սատարեմ իմ գործընկերոջը, բայց ես գնացել եմ ու սատարել: Երբ գանք իշխանության, անուն առ անուն գիտենք»:

Ավելի ուշ Aravot.am -ի հետ զրույցույմ պարոն Արիստակեսյանն ասաց, որ ահաբեկողները Հանրապետական կուսակցության «բանդայից» են եղել. «Իմ ընտանիքը վտանգի տակ է, ահաբեկել են ինձ, որ դադարեցնեմ իմ ընդդիմադիր գործունեությունը, որ չսատարեմ 7-րդ ընտրատարածքում ծեծված Գայանե Առուստամյանի շահերը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30