Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը պետբյուջե է բերելու Ծառուկյանի անօրինական կուտակած գումարները (Տեսանյութ)

Ապրիլ 25,2012 18:09

Այսօր «Սիվիլիթաս» -ը կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ հերթական բանավեճն էր կազմակերպել, որին ներկայացել էին միայն Դաշնակցության, «Ժառանգության», «Բարգավաճ Հայաստանի» եւ ՀԱԿ-ի ներկայացուցիչները:

Հանդիպման ժամանակ ՀԱԿ ներկայացուցիչ Մովսես Արիստակեսյանը վստահեցրեց, որ իրենց առաջարկած սոցիալական փաթեթը բավականին մրցունակ է` 80.000 դրամի են հասցնելու նվազագույն աշխատավարձը, պայքարելու են ստվերային տնտեսության դեմ:

Մասնակիցներից մեկը նրանից հետաքրքրվեց` ինչպես են պայքարելու ստվերի կրճատման ուղղությամբ ու ինչ երաշխիքներ կան, որ ընտրություններում իրենց հաղթանակի դեպքում, ՀՀԿ-ական օլիգարխներին չեն փոխարինի ՀՀՇ-ական օլիգարխներ: Ի պատասխան պարոն Արիստակեսյանն ասաց. «Ձեզ պետք է մի քիչ լուսավորել, թե ինչ է Հայ ազգային կոնգրեսը, դա ՀՀՇ չէ, այն 18 կուսակցությունների եւ հասարակական քաղաքական կազմակերպությունների միավորում է, որտեղ կան քաղաքական տարբեր հայացքների տեր մարդիկ: Մեր «100 քայլ» ծրագրում հստակ կան այն քայլերը, որ ոչ «Բարգավաճը», ոչ հանրապետականը, ոչ կոմունիստը չեն կարող լինել օլիգարխ: Այո, բռնագանձելու ենք ապօրինի, ոչ օրինական իշխանությունների ժամանակ գումարները ու բերելու ենք բյուջե»: Հարցին, թե Գագիկ Ծառուկյանի գումարներն է՞լ են պետբյուջե բերելու, պարոն Արիստակեսյանն ասաց` այո եւ ընդգծեց, որ խոսքը վերաբերում է անօրինական ճանապարհով կուտակած գումարներին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30