Լրահոս
Օրվա լրահոսը

Մարադոնան վերջնագիր է ներկայացրել շեյխին

Ապրիլ 26,2012 10:33

Ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան, որ ՄԱԷ-ի «Ալ-Վասալ» թիմի գլխավոր մարզիչն է, հայտարարել է, թե ինքը վերջնագիր է ներկայացրել ակումբի սեփականատեր շեյխ  Ահմեդ Բին Ռաշիդ Ալ Մակտումին եւ կլքի թիմը, եթե ակումբի ղեկավարությունը չկատարի նոր ֆուտբոլիստներ գնելու տված խոստումը:
Մարադոնայի խոսքերով, իրեն խոստացել են վեց նոր ֆուտբոլիստ գնել, որոնց ցուցակն ինքը կազմել է անձամբ, սակայն մինչեւ հիմա թիմը համալրվել է ընդամենը երկուսով: «Մոտ օրերս հանդիպելու եմ ղեկավարությանը՝ քննարկելու, թե կարո՞ղ ենք շարունակել միասին աշխատել»,- ասել է արգենտինացի մասնագետը՝ ավելացնելով նաեւ, որ ինքը այդ նպատակով հրաժարվել է անգամ իր աշխատավարձը բարձրացնելուց:
Մարադոնան ֆուտբոլում անցկացրել է շուրջ 30 տարի եւ արդեն հոգնել է: Եվ եթե ակումբի ղեկավարությունը թիմը ֆուտբոլիստներին ձեռք բերելու փող չունի, գուցե ճիշտ կլինի, որ ինքը հրաժեշտ տա մարզաձեւին եւ այլ գործով զբաղվի:
 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30