Լրահոս
Օրվա լրահոսը

Կոտայքի մարզում Սասուն Միքայելյանն է ձեւավորել ՀՀԿ-ն

Ապրիլ 26,2012 11:45

Հատված Թիվ 25 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն առաջադրած նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի հետ հարցազրույցից:

Միշտ ասել եք, որ Սերժ Սարգսյանը Ձեր ընկերն է, այս ամենից հետո՞ էլ եք նույնը պնդում։ Նա անընդհատ Ձեր դեմ է աշխատում։

– Սերժ Սարգսյանն իմ մարտական ընկերն է, դա չի փոխվում։ Ուղղակի մեր քաղաքական հայացքները չեն համընկնում. ի՞նչ կա դրա մեջ, որ այս տարիների ընթացքում անընդհատ սարքել եք լոզունգ։ Հա՛, իմ մարտական ընկերն է, ո՞վ է խուսափում։

– Դուք եղել եք Հանրապետական կուսակցության անդամ, բայց հիմա, երբ կողքից եք նայում Ձեր երբեմնի կուսակիցներին, Ձեր որոշումը վերանայելու անհրաժեշտություն չե՞ք զգում։

– Բոլորին է հայտնի, թե ինչ վիճակում էր Հանրապետական կուսակցությունը Աշոտ Նավասարդյանից հետո՝ մինչեւ Վազգեն Սարգսյանի գալը։ Կոտայքի մարզում Հանրապետական կուսակցությունն անձամբ ես եմ ձեւավորել։ Այսօրվա մարզային գրեթե բոլոր ՀՀԿ-ականներին ես եմ ընդունել կուսակցություն։ Եվ երբ Հանրապետական կուսակցությունը դարձավ հանրասեփական, ես դուրս եկա։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30