Լրահոս
Օրվա լրահոսը

Անհավասար մրցակցություն թիվ 40 ընտրատարածքում

Ապրիլ 26,2012 11:49

Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքը, որի կենտրոնը Նոյեմբերյան քաղաքն է, ներառում է Նոյեմբերյանի ողջ տարածաշրջանը՝ 19 համայնք, Իջեւանի տարածաշրջանի 17 եւ Բերդի տարածաշրջանի 8 գյուղ: Այս ընտրատարածքում կա երկու թեկնածու՝ «Ինտերնեշնլ մասիս տաբակ» ընկերության տնօրեն Մարինե Մարաբյանը եւ Նոյեմբերյանի ավագանու անդամ Վարուժան Բաբաջանյանը: Երկուսն էլ անկուսակցական են, սակայն Մարինե Մարաբյանի թեկնածությունն առաջադրել է ՀՀԿ-ն: Թեկնածուները թիվ 40 ԸԸՀ են ներկայացրել անցած տարվա իրենց եկամուտների հայտարարագրերը: Ըստ դրանց՝ Մարինե Մարաբյանի դրամական եկամուտները իր ղեկավարած «Ինտերնեյշնլ մասիս տաբակ» եւ «Մասիսի գոֆրոտարա» ՍՊԸ-ներից ստացած տնօրենի աշխատավարձն է ՝ համապատասխանաբար 6 միլիոն 355 հազար 670 եւ 1 միլիոն 964 հազար 270 դրամ: Իր եկամուտների թվում Մ. Մարաբյանը նաեւ ներկայացրելէ «Ինտերնեյշնլ մասիս տաբակ» ՍՊԸ-ից վերցրած 22 միլիոն դրամ փոխառությունը: Որպես անշարժ գույք Մ. Մարաբյանը նշելէ Երեւանում, որպես միանձնյա սեփականություն ունեցած երկու բնակարանները՝77,9 եւ 63,2 քառակուսի մետր մակերեսներով:

Վարուժան Բաբաջանյանը իր հայտարարագրի մեջ դրամական եկամուտներ չի նշել: Նա նշել է իր ունեցած 1999 եւ 2002թ. արտադրության 2 հատ «Գազ-3110» ավտոմեքենաները եւ 1999թ արտադրության «ՎԱԶ -2107» մեքենան, որպես անշարժ գույք՝ Նոյեմբերյան քաղաքում 72 քառակուսի մակերեսով բնակարանը, որի համասեփականատերն է :

Եկամուտների հայտարարագրերից երեւում է , որ թիվ 40 ընտրատարածքում թեկնածուները ֆինանսական առումով տարբեր են: Ընտրապայքարում Վարուժան Բաբաջանյանի «խաղաքարտը» նոյեմբերյանցի լինելն է, Մարինե Մարաբյանին պաշտպանում է ՀՀԿ-ն: Սակայն Մ. Մարաբյանի ամենամեծ աջակցությունը Միքայել Վարդանյանն է,ով անցած 4 տարում, ամեն տարի ընտրատարածքի համայնքներից յուրաքանչյուրում տարբեր ծրագրեր է իրականացրել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30