Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելի հաշվետու եւ շիտակ համամասնական ցուցակ, քան՝ «Ժառանգությանն» է՝ չկա»

Մայիս 01,2012 19:57

Ազատության հրապարակում «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների նախընտրական դաշինքի կողմից նախաձեռնած հանրահավաքի մեկնարկից առաջ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, պատասխանելով ռուսական ОРТ հեռուսատաալիքի թղթակցի հարցին, ասաց, թե իր գլխավորած կուսակցությունը արդար ընտրությունների անցկացման դեպքում նոր գումարման ԱԺ-ում մեծ ներկայություն կարող է ապահովել եւ կառավարություն ձեւավորող ուժ լինել, «իսկ եթե հանկարծ 20 տարվա մեր պատմության նման շարունակվի գողացված լինել ընտրությունները՝ «Ժառանգությունը» ժողովրդի հետ միասին դուրս կգա հրապարակ»։
Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ՀՀ քաղաքացին մայիսի 6-ին պիտի ընտրի հենց «Ժառանգությանը»՝ Րաֆֆի Հովհաննիսյանն արձագանքեց. «Որովհետեւ «Ժառանգությունը» հավատում է հայ քաղաքացու թագավորությանը։ Մեզ համար ազատությանը սեփական հողում, ազգի ու պետության շահը հավասարազոր արժեքներ են։ «Ժառանգությունը» վերկուսակցական այլընտրանք է, մենք եւ «Ազատ դեմոկրատները» սովորական հայ քաղաքացիների հետ միասին ասում ենք, որ յուրաքանչյուր կուսակցական  դրոշից բարձր կա մեր պետական դրոշը, ազգային շահն ու հայ մարդու իրավունքը սեփական երկրում։ Կարծում եմ, այդ եռամիասնությունը «Ժառանգությունն» ամենալավը կներկայացնի, եւ նրանք, ովքեր հետեւել են մեր կուսակցության գործունեությանն ԱԺ-ում եւ տեսել են, թե յոթ պատգամավոր ինչ գործունեություն են ծավալել խորհրդարանում հինգ տարվա ընթացքում, կարծում եմ չկա որեւէ ցուցակ, որն ավելի հաշվետու է, շիտակ եւ պատրաստ է ճարպը հանել կառավարության եւ ժողովրդի հետ մեկտեղ զարգանալ, հարստանալ եւ վերադարձնել իշխանությունը ժողովրդին»։
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031