Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Կոնգրեսն այնպես կանի, որ Սերժի ախպեր Սաշիկը 95 թվի պես իր ընտանիքը պահելու համար Բալահովիտ-Երեւան պազը քշի»

Մայիս 01,2012 23:38

Այսօր Գյումրու Թատերական  հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ՀԱԿ-ի այս մտադրության մասին բարձրաձայնեց  «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Ի դեպ, մասնակիցները նրան բացականչություններով ու երկարատև ծափողջյուններով դիմավորեցին: Իսկ ելույթի ընթացքում կանացից մեկը կանգնած տեղից գոչեց` «Երանի հայ ազգը քո պես մի քանի հատ ունենար»:

Խոսելով այն մասին, թե ի՞նչ է անելու ՀԱԿ-ը խորհրդարանում, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Սաշիկ Սարգսյանի ամբողջ ունեցվածքը Հայ ազգային կոնգրեսի կառավարությունը կոպեկ  առ կոպեկ ստուգման է ենթարկելու, ստուգման է ենթարկելու ՍերԺ Սարգսյանի ընտանիքը, Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը, պտի հաշվետու լինի իր աշխատած ամեն կոպեկի համար, և ես կանխատեսում եմ, որ էդ ստուգման արդյունքում ոնց որ 95 թվին էր Սերժի ախպեր Սաշիկը Բալահովիտ-Երևան պազը քշում, էդ ստուգումներից հետո էլ ստիպվածէ  լինելու Բալահովիտ-Երևան պազը քշի, որ իր ընտանիքը պահի»:

Նիկոլ Փաշինյանը խստորեն քննադատեց նաև վարչապետին` նշելով, որ ժամ առաջ պետք է ազատվել նրանից: «Մենք ունենք մեկ մինիմում և մեկ մաքսիմում խնդիր, մինիմում խնդիրը Տիգրան Սարգսյանի ապաշնորհ կառավարությանը կառավարության ղեկից հեռացնելն է, որպեսզի նա չակերտավոր հաջողություններ չարձանագրի այլազան «ոլորորտներում»:Տիգրան Սարգսյանի կառավարությանը Հայաստանի հանրապետության քաղաքացին հիշելու է հետևյալով, որ ասելու է` ճգնաժամի մասին մի խոսեք, ճգնաժամ չի լինի, հարբած ելույթ  ունեցավ  համարյա ուղիղ եթերում: Նրա կառավարության անդամները նստած կառավարությունում շարիկ են գլորում, էդ մարդկանց ուղարկենք իրենց տները, թող գնան իրենց էրեխեքի հետ ինչքան ուզում են շարիկ գլորեն, էս երկիրը իրանց համար շարիկ գլորելու տեղ չէ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև խոստացավ, որ վստահության քվե ստանալու ու կառավարության գլուխն անցնելու դեպքում ՀԱԿ-ը կիսով չափ կրճատելու է  ԱՊՊԱ –ի վճարները և վերացնելու է տեխզննման համար նախատեսված վճարները: Ըստ բանախոսի,  2011 թվականի արդյունքներով պարզվել է, որ   վարորդները վճարել են 13 միլիարդ դրամի ԱՊՊԱ վճար, որից օգտագործվել է  3 միլիարդը, իսկ 10 միլիարդը մնացել է որպես շահույթ  կամ եկամուտ ԱՊՊԱ գործակալություններին:

Այունուհետ, խոսելով ավանդների վերադարձման մասին,  Փաշինյանն ասաց, որ    ՀԱԿ-ի կառավարությունը, ի նկատի ունենալով, որ բոլորս էլ անցավոր ենք, բոլոր  ավանդատուներին պետական պարտատոմս կտա, ըստ որի  պետությունը  քաղաքացուն յուրաքանչյուր 5  ռուբլու դիմաց պարտք կլինի   1 դոլարի փոխարժեքով: Նա նաև ասաց, որ ՀԱԿ կառավարությունն  ամեն ինչ կանի ներդրողների մուտքը Հայաստան ապահովելու համար: «Տեսեք էսօր ամեն մի ծրագիր իրականացնելու համար էս կառավարությունը գնում  է ինչ-որ տեղից պարտք է վերցնում:Հրանտ Բագրատյանը էն օրը Նոյեմբերյանում շատ գեղեցիկ բան ասեց, ասեց` գնում էինք Կապան, Հայաստանի արտաքին պարտքը 3, 8 միլիարդ էր, հետ եկանք Կապանից, դարձավ 4, 2 միլիարդ : Հիմա ներդրումները ինչպե՞ս է պետք  է ապահովել, բազմաթիվ գյումրեցիներ, նոյեմբերյանցիներ  ռուսաստաններում, եվրոպաներում կապիտալ են կուտակել , փող են աշխատել, էսօր պետք է հնարավորություն ստեղծել, որ էդ մարդիկ գան մեր երկրում ներդրումներ անեն և աշխատատեղեր ստեղծեն, էսօր ինչի՞ չեն գալիս , որովհետև գիտեն, որ մի հատ հաստավիզ` Սաշիկի տիպի, կարող է իրենց ամբողջ ունեցածը ձեռքներից խլի: ՀԱԿ-ի կառավարությունը կստեղծի պայմաններ, որ մարդու սեփականությունը լինի անձեռնմխելի»,- խոստացավ  Նիկոլ Փաշինյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031