Լրահոս
Մուրճը եւ խաչը
Օրվա լրահոսը

Ոստիկանը հայտնվել էր մահացածների ցուցակում, բայց կենդանի էր

Մայիս 02,2012 19:14

Էրեբունու պարեկապահակակետային ծառայության հրամանատարի տեղակալ Արթուր Տեր-Պողոսյանը հայտնվել էր մահացածների ցուցակում՝ մինչդեռ նա կենդանի է: Այսօր ոստիկանությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ մահացած մարդկանց վերաբերյալ անճշտությունները հրապարակելիս ասաց փոխոստիկանապետ  Արթուր Օսիկյանը: Նա ասաց, որ մահացածների հետ կապված՝ ավելի քան 3700 տեղեկատվություն են ստացել ու մոտ 1873 –ը  հերքել են : Պարոն Օսիկյանի խոսքերով, մոտ 155 դեպք էլ հասցեների, անուն- ազգանունների կրկնություններ են գրանցվել. ընտրացուցակներում  երկու անգամ Նաիրա Զոհրաբյան Վահանի տեսնողներն էլ շտապել են մտածել, որ ԲՀԿ-ական պատգամավորի թեկնածուն է մի քանի անգամ ցուցակում հայտնվել, բայց պարզվել է, որ տարեթվերով տարբեր անձինք են: Փոխոստիկանապետն ասաց նաեւ, որ հաշվառված, բայց ցուցակում չընդգրկված 413 դեպք էլ է գրանցվել: Նա վստահեցրեց, որ ցուցակներում մոտ 3818 անձանց հետ կապված տեղեկություններ են ճշտվել:

Ընտրակաշառքների մասին  եւս ահազանգեր եղել են, բայց դրանք ոստիկանությունում վերացական են համարում, ինչպես նշեց մյուս փոխոստիկանապետ` Հունան Պողոսյանը.«Ընդամենը երկու դեպք , որի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում, ահազանգերը շատ վերացական են» :

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031