Լրահոս
Օրվա լրահոսը

Բեջանյանի քանդակը մաս-մաս թալանվում է

Մայիս 05,2012 13:15

Մեզանում կարծես «ավանդույթ» է դարձել սեփական հուշարձանների կողոպուտը՝ մասամբ կամ ամբողջովին: Վերջերս  «Առավոտի» ընթերցողներից Վահագն Գրիգորյանը լուսանկարներ էր ուղարկել մեզ, որտեղ պարզորոշ երեւում էին, թե ինչ լուրջ վնասվածքներ ունի Տորք Անգեղի՝ Նորքի զանգվածում 1982 թվականին կանգնեցված արձանը (հեղինակ՝ Կառլեն Նուրիջանյան):

Հերթական ահազանգը «Առավոտը» ստացավ օրերս՝ Ազգային օպերային թատրոնի մեներգիչ Վահագն Մարգարյանից. Երեւան-Սեւան մայրուղու Չարենցավանի հատվածում 1974թ. տեղադրված՝ քանդակագործ Դավիթ Բեջանյանի ավելի քան 20 մ բարձրության «Հավերժության ժապավեն» պղնձաձույլ արձանը վերջին շրջանում մաս-մաս թալանվում է:

Երեք օր է՝ մեզ չի հաջողվում կապվել Կոտայքի մարզպետի մամուլի քարտուղար Կարեն Մարգարյանի հետ՝ ասվածի առիթով պարզաբանում ստանալու համար: Հավանաբար այնտեղ եւս բոլորը զբաղված են  ընտրական գործընթացներով: Ամեն դեպքում, անհամբեր սպասում ենք Կոտայքի մարզպետարանի պաշտոնական պատասխանին՝ քանդակի ճակատագրի հետ կապված:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031