Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանն ընդունել է միջազգային դիտորդական առաքելության պատվիրակությանը

Մայիս 05,2012 16:27 Share

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ընտրական համակարգերի միջազգայն փորձագիտական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ցինկերի գլխավորած միջազգային դիտորդական առաքելության պատվիրակությանը: «Շնորհակալ ենք, որ այսօր գտնվում եք մեր կողքին: Մենք ստեղծելու ենք բոլոր հնարավորությունները, որպեսզի ձեր դիտորդական առաքելությունը լիարժեք իրականացնեք: Մենք անկեղծորեն ցանկանում ենք, որպեսզի այս ընտրությունները մեր պատմության մեջ լինեն լավագույնը և դրա համար ամեն ինչ արել ենք»,- ասել է վարչապետը:

 Միջազգային դիտորդական առաքելության ներկայացուցիչները բարձր են գնահատել կառավարության իրականացրած բարեփոխումները, որոնք լավ հիմք են ստեղծել առաջիկա խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու համար:

Տիգրան Սարգսյանն ասել է, որ ընտրակեղծիքների դիմող բոլոր անձինք իրենց պատիժը կրելու են օրենքի ողջ ուժով և նշել, որ բացառվելու են քվեաթերթիկների լցոնումների, քաղաքացիներին պարտադրանքի դիմելու և նմանատիպ բոլոր դեպքերը:

Այնուհետև զրուցակիներն անդրադարձել են ՀՀ ընտրական օրենսգրքում իրականացված բարեփոխումներին, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, մեր երկրի եվրաինտեգրման գործընթացներին և մի շարք այլ հարցերի:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031