«Տենց հուսահատ մի աղաչեք այդ հանրաքվեի մասին, մի նեղվեք էդքան, որ Ձեզ չի հաջողվել արտաքին պահանջը ներկայացնել՝ որպես ներքին օրակարգ։ Մի նեղվեք էդքան, որ մեզ հաջողվել է Ձեր առաջարկած սահմանադրության ճիշտ տերմինը գտնել։ Մի նեղվեք էդքան, որ էդ հանրաքվեն, որն ասում եք՝ պիտի լինի, խոշոր հաշվով՝ արդեն եղել է, ու ի տարբերություն ձեր քաղաքական ուժի, որը խնդիր չունի ժողովրդին իր տված խոստումը պահելու, մենք մեր խոստումին չենք կարող դավաճանել։ Ձերը խաղաղություն չէ, խեղճություն է։ Էդքան մի նյարդայնացեք, որ այս ընդդիմությունը Ձեր ամենամեծ խնդիրն է դարձել վերջին ութ տարիներին»,- դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Նիկոլ Փաշինյանը կրկնեց․ «Պարզ գործարք եմ ասում՝ կամ դուք ինձ հեռացրեք, կամ ես եմ ձեզ հեռացնելու։ Մնացածը լիրիկա է»։ Քրիստինե Վարդանյանն էլ արձագանքեց․ «Մենք Ձեզ հեռացնելու ենք, բայց առանց Ձեզ հետ գործարքի»։
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ



















































