Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի նախագահի ելույթը խորը ափսոսանք է առաջացնում

Մայիս 05,2012 19:04

Մայիսի 4-ին Ադրբեջանի նախագահի` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ստի, կեղծիքների և անհիմն շահարկումների վրա հիմնված ելույթը խորը ափսոսանք է առաջացնում, որ նման բարձր հարթակը կարող է օգտագործվել նման  ցածրակարգ հայտարարությունների համար:

Ադրբեջանի նախագահը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին իր երկրի հավատարմությունը վերահաստատելու փոխարեն, չարաշահում է ՄԱԿ-ի ԱԽ հեղինակավոր ամբիոնը՝ ադրբեջանական հակահայկական քարոզչության չարչրկված դրույթները կրկնելու համար, թերևս մոռանալով միայն հիշատակել «աշխարհի բոլոր հայերը Ադրբեջանի թիվ մեկ թշնամին են» Ադրբեջանի ղեկավարության ռասիստական հայտնի թեզը:

Ահաբեկչության դեմ պայքարին նվիրված ՄԱԿ-ի ԱԽ նիստին, Ադրբեջանի նախագահը անհաջող փորձ է կատարում ահաբեկչական խմբավորումների հետ կապերի պատասխանատվությունը բարդել այլոց վրա, ղեկավարը լինելով մի երկրի, որը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը բնաջնջելու, տեղահանելու նպատակով սանձազերծված պատերազմում ակտիվորեն օգտագործել է հայտնի միջազգային ահաբեկչական ցանցերի հետ սերտորեն կապված հազարավոր վարձկանների:

Ցինիզմի առանձնահատուկ դրսևորում է, երբ Հայաստանի հանդեպ սին մեղադրանքներ է հնչեցնում մի երկրի ղեկավարը, որի իշխանությունները միջնադարյան մեթոդներով ջարդեր,էթնիկ զտումներ են կազմակերպել հայության դեմ, մի երկրի,որտեղ հերոսացնում են գիշերը քնած մարդկանց դաժանաբար կացնահարողներին, մի երկրի, որտեղ ահաբեկիչներին հատուկգործելաոճով՝ պատանդին նվաստացնում են տեսախցիկի առջև, ապա սպանում, մի երկրի, որտեղ ահաբեկիչներին բնորոշ ձեռագրով բարբարոսաբար ոչնչացվում են դարերի պատմությունունեցող մշակութային կոթողները:

ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին հակասող՝ Ադրբեջանի ղեկավարության շարունակական սպառնալիքները տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանը, ռազմատենչ և թշնամանք սերմանող սադրիչ հայտարարություններն անհարիր են ՄԱԿ-ի անդամ պետությանը և հարված են հասցնում Անվտանգության խորհրդի հեղինակությանը:


ՀԱՅԱՍՏԱՆԻ
 ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031