Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենաշատ քվեն բաժին ընկավ ՀՅԴ-ին ու դաշնակցական թեկնածուին

Մայիս 07,2012 01:21

Կապանի տարածաշրջանի Նորաշենիկ գյուղում արդեն վերջացել են քվեաթերթիկների արդյունքների հաշվարկումը:  Դաշնակցական գյուղապետ ունեցող համայնքում  ձայների մեծամասնությամբ առաջին տեղում է ՀՅԴ-ն: 110 ընտրողներից ընտրությանը մասնակցած 95 նորաշենիկցիներից 57-ը քվարկել է ՀՅԴ-ի օգտին, 20-ը` ՀՀԿ-ի, «Օրինաց Երկիրը» հավաքել է ընդամենը 6 ձայն, ԲՀԿ-ն 4 քվե: ՀԱԿ-ին սատարել է 2 ընտրող, մեկական ձայն հաշվարկվել է Կոմունիստական կուսակցության եւ Միավորված Հայեր կուսակցության օգտին: Ձայների առավելությամբ  Նորաշենիկում առաջատար է նաեւ դաշնակացական թեկնածուն:  Մեծամասնական ընտրակարգով առաջադրված  Գագիկ Գեւորգյանը հավաքել է ընդհանուր քվեներից 55-ը, երկրորդ տեղում  Վահե Հակոբյանն է 28 ձայնով, իսկ Դավիթ Մաթեւոսյանին քվեարկել է 2 նորաշենիկցի: Մյուս թեկնածուի օգտին քվեարկություն չի եղել:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031