Լրահոս
Օրվա լրահոսը

Կամ ՀԱԿ-ը խախտել է գաղտնի քվեարկության պահանջը, կամ հետընտրական հնարք է անում

Մայիս 09,2012 13:22

Թերեւս «բոլորին դեմ եմ» տողի բացակայությունն է այդքան շատ անվավեր քվեաթերթիկների պատճառը:

Երեկ ՀԱԿ հանրահավաքում Արամ Մանուկյանը անվավեր քվեաթերթիկների այդքան մեծ քանակը բացատրեց նրանով, որ հավանաբար ՀՀԿ-ի կարուսելի արդյունքն է, ՀՀԿ-ի «պտիչկայով» տվել են, մարդկանց խիղճը չի տարել ու մի կետ են դրել խրձով քվեաթերթիկների վրա, բոլորն անվավեր են համարվել: Այս առնչությամբ Aravot.am-ի հարցին այսօր ԿԸՀ-ում հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Եթե խոսում ենք քվեարկության գաղտնիության սկզբունքի մասին, ես միանշանակ հակված եմ մտածել, որ ՀԱԿ վստահված անձինք, որոնք եղել են տեղամասային կենտրոններում, եղել են իրավաչափ վարքագծի տեր  մարդիկ, եւ նրանք, համենայնդեպս չեն խախտել այլոց քվեարկելու գաղտնիության սկզբունքի չարաշահումը: Եվ նման պայմաններում, բնական է, քվեարկության ընթացքում չէին կարող պարզել, թե ում կողմից եւ ինչ կարգով են իրականացվում անվավերության նշումները: Եթե նկատել են նմանատիպ երեւույթներ, դրա վերաբերյալ պետք է ներկայացվի դիմում, եթե չի կատարվել, այդ ամենը գուցե հետընտրական քարոզչական հնարք է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031