Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ի վստահված անձ. «Ինձ ոչ ոք չի ահաբեկել»

Մայիս 11,2012 16:51

Մայիսի 6-ին՝ խորհրդարանական ընտրությունների օրը, Քանաքեռում գտնվող 3/08 տեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձ Սուրեն Մկրտչյանն Aravot.am-ին ասել էր, որ ոստիկանները եւ ՀՀԿ-ական «լավ տղերքը» իրեն հրահանգել են «խելոք նստել տեղում եւ ոչ մի բանի չխառնվել» ու, որ  Մկրտչյանն ըմբոստացել էր, փորձել պաշտպանել իր ու իր կուսակցության շահերը, արդյունքում քաշքշուկ էր առաջացել:

Այսօր Սուրեն Մկրտչյանը եկավ խմբագրություն եւ հայտարարեց, որ ինքը թյուրիմացության մեջ է ընկել եւ, որ ոչ ոք իրեն չի ահաբեկել:

Նա պարզաբանեց, որ առավոտյան ընտրատեղամասի մոտ կուտակումներ են եղել, քանի որ միանգամից շատ ընտրողներ են եկել, հանձնաժողովի նախագահը եւ ոստիկանները փորձել են կարգ պաշտպանել: «Վստահված անձինք էլ սկսեցին կարգ պաշտպանել, մարդիկ էլ մեկը-մյուսին հրմշտում էին, որ րոպե առաջ մտնեն տեղամաս: Էդպես խոսակցություն եղավ, ես էլ մի քիչ էմոցիոնալ մարդ եմ, կարծեցի ինձ հետ կռիվ են անում: Բայց ոստիկանները ինձ իրականում ոչ թե ահաբեկում էին, այլ փորձում էին հանգստացնել: Ես իրավիճակը ճիշտ չեմ հասկացել, գնահատել ու հարցազրույցում ասացի բաներ, որ իրականում չեն եղել: Ես հայտարարում եմ, որ ինձ ոչ ոք չի ահաբեկել, ես չեմ ուզում որեւէ մեկին զրպարտել»:

 

 

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031