Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյանը ցանկանում է ԱԺ-ում տեսնել Ստյոպա Սաֆարյանին, Անահիտ Բախշյանին ու Արմեն Մարտիրոսյանին (Տեսանյութ)

Մայիս 11,2012 16:54

Aravot.am-ը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանից հետաքրքրվեց՝ արդյոք տեղյա°կ է այն մասին, որ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկանում է վերադառնալ հին ցուցակին, սակայն մարդիկ կան, որ չեն ուզում զիջել իրենց դիրքերը: Լ. Ալավերդյանը պատասխանեց. «Տեղյակ չեմ այդ մասին: Մյուս կողմից էլ կարծում եմ, որ հարցն այդ դաշտում չէ: Իմ՝ 41-րդ տեղում լինելը հասկանալի է, որ ես դա արել եմ ոչ թե ընտրվելու համար, այլ դա ուղերձ է: Ես կլինեմ հինգերորդը, կամ Արմենը կլինի երրորդը, կամ որևէ մեկը պիտի զիջի իր տեղը…Ես կարծում եմ, որ այդպիսի քայլերով չէ, որ պետք է «Ժառանգությունը» առաջ գնա: Նա նախ պետք է կատարի իր խոստումները: Կարծում եմ, որ այս թիմով ևս խմբակցությունը կարող է ուժեղ լինել: Հեռու եմ այն մտայնությունից, թե շատ լինելը նշանակում է խելոք լինել: Կարծում եմ իրականում փոփոխությունների համար անհրաժեշտ են փոքր խմբեր, բայց  ուժեղ իրենց մտքով, կամքով և մաքրությամբ»:

Ստեփան Սաֆարյանին և Անահիտ Բախշյանին մանդատ տալ, կամ չտալու մասին խոսակցությունների կապակցությամբ էլ տիկին Ալավեդյանն ասաց. «Այդ մասին տեղյակ չեմ: Այլ բան է, որ ես այսօր  չեմ թաքցնում, որ կցանկանայի ԱԺ-ում տեսնել Ստյոպա Սաֆարյանին, Անահիտ Բախշյանին, Արմեն Մարտիրոսյանին: Ամենևին չեմ ուզում ասել, որ չեմ տեսնում նրանց, ովքեր ընտրվել են: Այդ անձանց հետ ես  վերին աստիճանի լոյալ և դրական հարաբերությունների մեջ եմ: Ուզում եմ, որ այդ անձինք՝ որպես պատգամավոր ոչ միայն պահեն այն մակարդակը, որ խորհրդարան բերեցին այն մարդիկ, ում անունները ես տվեցի, այլև անցնեն այդ մակարդակից:  Պարծենում եմ բոլոր իմ երիտասարդ կոլեգաներով, նրանք բոլորն էլ, այդ թվում նաև տիկին Անահիտը, ինձնից երիտասարդ են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 


 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031